Ղեկավարությունը

bheadshot

Բյուզանդ Երեմյան

Նախագահ

Բյուզանդ Երեմյանը ծնվել է 1983 թ. Երևանում։ Ավարտել է Սամվել Գևորգյանի անվան ավագ դպրոցը ևմինչև Միացյալ Նահանգներ տեղափոխվելը սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Բյուզանդը երջանիկ է իր ամուսնությամբ Անահիտի հետ, ում սիրել է դեռ ավագ դպրոցից։ Նրանք ունեն երեք երեխա. դուստրը՝ Անին, հոր պես սիրում է պատմությունը, և երկու որդի՝Ալեքսը ևԴավիթը։ Բյուզանդն աշխատում է U.S. Bank-ում 2006 թվականից, և ներկայումս զբաղեցնում է U.S. Bank-ի Դենվերի շրջանի նախագահի պաշտոնը։Այժմ Բյուզանդը հաճախում է Pacific Cost Graduate School for Banking՝ ստանալու մագիստրոսի աստիճան։  Բյուզանդը ակտիվ գործունեությամբ է զբաղվում տարբեր հասարակական կազմակերպություններում, ներառյալ որպես Lone Tree Art Center Fund- ի գանձապահը, և այժմ նա ծառայում է որպես US Bank-ի աշխատակազմի կրթության և զարգացման բաժնի  նախագահ:

Բյուզանդը մշտապես հետաքրքրված է հայոց պատմությամբ, հայկական մշակույթով ևիհարկե՝ խոհանոցով։

Email: byuzand.yeremyan@armeniansofcolorado.org

SonaHedeshian

Սոնա Խտըշեան

Փոխ-Նախագահ

Սոնա Հեդեշիանը ծնվել է Բեյրութում՝ Լիբանանում, և ԱՄՆ է տեղափոխվել 1986 թ.։ Սոնան ավարտել է Դենվերի համալսարանի սոցիոլոգիայի / վաղ մանկական կրթության բակալավրիատը և ունիսոցիալական աշխատանքի մագիստրոսի կոչում։ Սոնան նախ աշխատել է Բեյրութի Հայ օգնության միությունում որպես սոցիալական աշխատող և համայնքի կազմակերպիչ, ապա Դենվեր քաղաքի սոցիալական ծառայությունների աշխատող՝ երեխաների գծով։ Նա նաև անշարժ գույքի ինստիտուտի շրջանավարտ է, 2005 թվականից՝ գույքի գործակալ։ Երբ 1991 թ. Սոնան և իր ընտանիքը տեղափոխվեցին Կոլորադո, նա դարձավ «Կոլորադոյի հայեր» կազմակերպության ակտիվ անդամ և 25 տարվաընթացքում, տարբեր ժամանակամիջոցներում եղել է ԿՀ խորհրդի անդամ։ Ազատ ժամանակ Սոնան սիրում է լինել դրսում և վայելել Կոլորադոյի մաքուր օդը։

Email: sona.hadeshian@armeniansofcolorado.org

IMG_9328

Նարեկ Պողոսյան

Նարեկ Պողոսյանը ծնվել է Երևանում, 1982 թ.։ 1999 թ. ավարտել է Պ. Չայկովսկու անվան երաժշտականդպրոցը։ Նարեկի սերն առ երաժշտությունը դրդեց նրան սկսել իր երաժշտական կարիերան՝ 2005-2010 թթ. ֆագոտ նվագելով Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նարեկըծառայել է Հայաստանի զինված ուժերում 2004-2006 թթ.։ Նարեկն ամուսնացած է և ունի 2 հիասքանչդուստր։ 2010 թ. Նարեկը և նրա ընտանիքը տեղափոխվել են Կոլորադո և այդ օրվանից ակտիվորեններգրավված են հայկական համայնքում։ Ներկայումս Նարեկը U.S. Bank-ի բանկային ծառայող է։

Email: narek.poghosyan@armeniansofcolorado.org

t

Տաթևիկ Մադոյան

Տաթևիկ Մադոյանը ծնվել է Երևանում։ Նա ունի բակալավրի աստիճան լրագրության / զանգվածայինլրատվության գծով, իսկ 2008 թ. ստացել է մագիստրոսի կոչում բիզնեսի և կառավարման ոլորտում (MBA)։Տաթևիկն աշխատել է Կոլորադոյի Բոուլդեր համալսարանում՝ մարդկային ռեսուրսների կառավարմանտարբեր պաշտոններում։ Ներկայումս նա ակտիվորեն ներգրավված է հայ համայնքի կյանքում և օգնում էամուսնուն իրենց տեղական բիզնեսում։ Տաթևիկն ու իր ընտանիքը ապրում են Կոլորադո նահանգի Էրիքաղաքում։ Նա սիրում է ճանապարհորդել, կարդալ, ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։

Email: tatevik.madoyan@armeniansofcolorado.org

shanti

Շողիկ Վայեջիան

Շողիկ Վայեջիանը ծնվել է Բեյրութում, Լիբանանում և 1998 թ. տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Նաաշխատել է որպես Apple-ի ներկայացուցչության մենեջերի օգնական և Բեյրութի աթլետիկայի ցանցիխանութի հաշվապահ-խորհրդատու։ Ներկայումս նա տնային տնտեսուհի է, ամուսնացած է իր ավագդպրոցի սիրելիի՝ Կոկո Վայեջյանի հետ և ունի երկու դեռահաս տղա՝ Անտոնը և Լեոնը։ Նրանախասիրություններն են ընթերցանությունը, կինոն, երաժշտությունը և խոհարարությունը։ Նա միշտ սիրելէ կամավոր աշխատել իր երեխաների հաճախած դպրոցում և հայկական կազմակերպություններում։ ԿՀ-ում իր ներգրավվածության շնորհիվ նա հույս ունի իր երեխաների մեջ սերմանել հայկական մշակութայինարժեքներ։

 Email: shoghig.vayedjian@armeniansofcolorado.org

Screen-Shot-2018-07-02-at-1.14.34-PM

Գառնիկ Արապեան

Գառնիկ Արապեանը ծնվել է Բեյրութում, Լիբանանում, որտեղ մեծացել է իր երկու եղբայրների հետ։ 1986թ.Գառնիկը գաղթել է Կանադա, որտեղ ապրել է մինչև 1998 թվականը։ Այս ժամանակահատվածում նահաճախել է Օտտավայի համալսարան, որն ավարտել է որպես հաշվապահության և ֆինանսների մասնագետ։ Հետագայում նա ստացել է իր CMA և CPA հավաստագրումները։ 1998 թ. Գառնիկը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրել է Ֆլորիդայում, Նյու Յորքում և Չիկագոյում։ 2016 թ. նա իր կնոջ՝Սառայի և իրենց երեք երեխաների՝ Կայանեի, Րաֆֆիի և Կամիի հետ տեղափոխվեց Բոուլդեր, Կոլորադո։ Գառնիկը այժմ աշխատում է որպես ծրագրային ապահովման խորհրդատու, որը մասնագիտանում էֆինանսական համակարգերի ոլորտում։ Նա սիրում է վազել, հեծանիվ քշել և ֆուտբոլի հավերժ սիրահար է։Երբ նա չի աշխատում կամ չի մարզում իր որդու ֆուտբոլային թիմը, նրան կարելի է գտնել Բոուլդերի շուրջարահետներով վազելիս, լեռնային ճանապարհներով հեծանիվ քշելիս, ընտանիքի հետ արշավելիս կամ դահուկ քշելիս։

Email: karnig.arabian@armeniansofcolorado.com

IMG_2519

Քրիստիան Յոունիթ

Քրիստիանը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում, 1986 թ.։ 1995 թ. Քրիստիանն իր ընտանիքի հետ տեղափոխվեց Կոլորադո, և Դենվերը դարձավ նրանց տունը։ Քրիստիանի փորձը միջազգային բիզնեսում նրան հնարավորություն է տվել կարիերա ստեղծել անշարժ գույքի և ֆինանսների ոլորտում։ Մեծանալով որպես հպարտ ֆրանսահայ՝ Քրիստիանի սերը հայ մշակույթի նկատմամբ տարեցտարի աճում էր, և նա երիտասարդ տարիքում միացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միությանը և մասնակցեց հայկական այլ միջոցառումների։ Նա մտածում էր, որ մեծանալով՝ պետք է օգնի կառուցել և խթանել հայկական համայնքն ումշակույթը։ Գնալով իր ծնողների՝ Ժան-Պիեռ և Քերոլայն Յունիթների հետքերով, որոնք երկար ժամանակ ԿՀ-ի խորհրդի անդամներ էին, նա որոշեց որպես կամավոր միանալ ԿՀ-ին 2020 թ.։

Email: Christian.younit@armeniansofcolorado.org

n

Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյանը ծնվել է Երևանում ։ Իր բակալավրի աստիճանը նա ստացել է Հայաստանի ամերիկյանհամալսարանում՝ բիզնեսի կառավարման գծով (մասնագիտացումը՝ հաշվապահություն)։ Նարեկնավարտել է նաև Կոլորադոյի պետական ​​համալսարանը՝ ֆինանսների մագիստրատուրան։ Նարեկըհիմնադրել է դպրոցական տրանսպորտային ընկերություն Հայաստանում և աշխատել տարբերհաշվապահական, ֆինանսական և ապահովագրական պաշտոններում։ Ներկայումս նա ապրում էԿոլորադոյի Դենվեր քաղաքում և աշխատում է «Fidelity Investments» ընկերությունում՝ որպես ֆինանսականներկայացուցիչ։ Նա սիրում է իր գործը և շատ ոգևորված է հայկական համայնքը միավորելու հարցում։Նարեկը ԿՀ-ի խորհրդի կազմում է՝ սկսած 2020 թվականից։ Նա սիրում է ժամանակ անցկացնել ընկերներիև ընտանիքի հետ։

Email: narek.sargsyan@armeniansofcolorado.org