Ինչպե՞ս և ե՞րբ առաջին հայերը հասան Կոլորադո նահանգ
Առաջին հայ ընտանիքը՝ Տուրիս և Լիլիան Սարգսյանները, Կոլորադո են ժամանել 1890 թ.։ Պարոն Սարգսյանին խորհուրդ էին տվել Արևելյան ափից տեղափոխվել Կոլորադո, որտեղ օդը չոր էր և մաքուր։ Կոլորադոյում հաստատվելուց հետո նա երեսուն տարի զբաղվել է բժշկությամբ։ Ընտանիքը 1891 թ. հիմնադրել է «Sarkisian Oriental Rugs»-ը՝ նշանավոր հաստատություն Դենվերում։ Վաղ ժամանածների թվում էր նաև Նարցիսյան ընտանիքը, որը Կոլորադո է գաղթել 1928 թ. Դեթրոյթից։ 1957 թ. Սարգիս և Պեռլ Սաֆարյանները Դեթրոյթից տեղափոխվեցին Կոլորադո՝ խուսափելով ցուրտ կլիմայից։ Կարոտ լինելով հայկական համայնքի՝ Պեռլը հեռախոսագրքում փնտրել է հայկական ազգանուններ ունեցող անձանց, և երբ գտել է այլ հայերի, սկսել են հանդիպել միմյանց տներում։
1979 թ. ակնհայտ դարձավ, որ բավականաչափ հայեր կան կազմակերպություն հիմնելու համար։ Նրանց նպատակն էր համախմբել հայ համայնքին՝ հայոց պատմության, մշակույթի, լեզվի և սովորույթների ընդհանուր ընկալման շուրջ։ Առաջին կազմակերպչական հանդիպումը տեղի ունեցավ Բոուլդերի երկաթուղային կայարանում։ Մեծ թվով այցելուներ և արձագանք կար, ուստի հիմնադրվեց «Կոլորադոյի հայերը» (ԿՀ) կազմակերպությունը։ Տնօրենների առաջին խորհուրդը կազմեց կանոնակարգեր, որոնք ընդունվեցին 1981 թ.։ ԿՀ-ն բաժնետիրական ընկերություն դարձավ 1982 թ., իսկ 1984 թ. ստացավ շահույթ չհետապնդող կազմակերպության կարգավիճակ։
Կազմակերպության հիմնադրման գլխավոր նպատակներից մեկը հայերի և նրանց հարուստ մշակույթի և պատմության մասին իրազեկելն էր։ Որպես ԿՀ-ի առաջին խոշոր նվաճում՝ 1981 թ. նահանգապետ Ռիչարդ Լամը ստորագրեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին հռչակագիրը։ Հաջորդ տարի Լամի վարչակազմը թույլատրեց և բացեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգին, որտեղ մինչ այժմ պահպանվել են հուշատախտակը և հուշածառը։ Այժմ համայնքն ամեն տարի ապրիլին հանդիպում է հուշահամալիրում՝ ոգեկոչելու ցեղասպանության ընթացքում կորցրած 1,5 միլիոն հայերի հիշատակը։ 2015 թվականին ցեղասպանության հարյուրամյակի առիթով այգում հուշարձան-խաչքար կանգնեցվեց։
Այսօր հայ համայնքը մի քանի անհատից դարձել է հինգ հազար հոգանոց ուժեղ համայնք, քանի որ ամբողջ աշխարհի տարբեր անկյուններից հայեր են եկել՝ միանալու Կոլորադոյի աշխույժ համայնքին։
