Ցեղասպանության վերաբերյալ իրազեկում

10 Հուլիս, 2020 - HB20-1336
Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունը հանրակրթական դպրոցներում

Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունները ներառող դասընթացների բավարար ընդգրկուն լինելու պահանջը՝ որպես հանրակրթական դպրոցների ավագ դպրոցն ավարտելուպայման

24 ապրիլի, 2015 թ. - Հայկական խաչքար

2015 թ. Կոլորադոն փայլեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման մեծ միջոցառումներով։ Ուսումնականմիջոցառումների մասնակիցներից էին միջազգային ճանաչում ունեցող բանախոսներ՝ «Facing History & Ourselves»-ի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Դեյվիդ Ֆուլթոնը, «Այլընտրանքային ռադիոյի» հիմնադիր Դեյվիդ Բարսամյանը, «Հայ որբերի գորգեր» կազմակերպության փորձագետ ՀրաչԿոզիբեյոկյանը և դոկտոր Սյուզան Փաթթին՝ ցեղասպանության ժամանակաշրջանի գտածոներիփորձագետ։ Հարյուրամյակի ուշագրավ իրադարձությունների թվում էին «Էմմիի» մրցանակակիրկոմպոզիտոր Դենիզ Ջենտիլինիի «Ես ողջ եմ» մյուզիքլի՝ Նյումանի կատարողական արվեստիկենտրոնում ապրիլի 21-ին կայացած պրեմիերան և նահանգապետ Ջոն Հիքենլուփերի կողմից ապրիլի24-ի Հայոց ցեղասպանության խաչքարի հուշահամալիրի բացումը։ Շնորհակալություն հայտնելովԿոլորադոյին 1915 թվականից ի վեր Հայոց ցեղասպանությունից տուժածներին ցուցաբերած անզուգականաջակցության համար՝ ԿՀ-ն և Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի Կոլորադոյի մասնաճյուղն անցկացրին«Մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ, Կոլորադո» միջոցառումը։

20 ապրիլի, 2012 թ. - Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Դենվեր, Կոլորադո.— Ուրբաթ

2012 թ. ապրիլի 20-ին Կոլորադոյի Գլխավոր ասամբլեան միաձայն հավանություն տվեց Հայոցցեղասպանության վերաբերյալ 11-րդ ամենամյա բանաձևին՝ ապրիլի 24-ը նշելով որպես ԿոլորադոյումՀայոց ցեղասպանության հիշատակի օր։ 2002 թ. այդ բանաձևը նախաձեռնել էին ԿՀ Ցեղասպանությանոգեկոչման հանձնաժողովի նախագահ Կիմ Քրիստիանյանը և հանձնաժողովի անդամներ Քեն Ալլիկյաննու Սիմոն Մաղաքյանը։ «Ամեն տարի մենք թարմացնում ենք բանաձևի լեզուն՝ տեղեկացնելու Թուրքիայումքրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ շարունակվող անարդարությունների մասին»,- ասում էՔրիստիանյանը։ Անցյալ տարի Կոլորադոն առաջնորդում էր նահանգներին իրենց բանաձևով, որը կոչ էրանում վերադարձնել ցեղասպանության ժամանակ բռնագրավված քրիստոնեական գույքը։ «Այս տարվաբանաձևում մենք հիշատակեցինք նաև ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովիմասին, որը Թուրքիային անվանել է աշխարհի կրոնական ազատության 16 ամենակոպիտ ևհամակարգված խախտողներից մեկը»,- նշում է Քրիստիանյանը։

«Երևան, Հայաստան, 28 հոկտեմբերի, 2009 թ.։ Հավերժական կրակ Ծիծեռնակաբերդում։Ծիծեռնակաբերդը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր է։ Երևան, Հայաստան։ Հավերժական կրակ՝ հուշարձանի ներսում»։

Նահանգի սենատոր Լուիս Տոխտրոպը բանաձևի հիմնական աջակիցն է 2002 թվականից ի վեր, երբ նաՆերկայացուցիչների պալատում պետության ներկայացուցիչ էր։

«Այս տարիների ընթացքում մենք Ներկայացուցիչների պալատում ունեցել ենք մի քանի աջակիցներ, բայցվերջին երկու տարիներին ներկայացուցիչ Սու Ռայդենն է եղել մեր պաշտպանը»,- ասում է Քեն Ալլիկյանը։

I

Ի լրումն տարեկան բանաձևի՝ ԿՀ-ն երեսուն տարի ստացել է Հայոց ցեղասպանության հիշատակի վերաբերյալ քաղաքապետարանի և նահանգապետարանի ամենամյա հռչակագրերը։ Այս տարիհռչակագրերը ներկայացրել է ԿՀ-ի խորհրդի անդամ Ռաֆայել Սահակյանը։

Կիրակի՝ ապրիլի 22-ին, բանաձևին հաջորդեց ամենամյա ոգեկոչման արարողությունը՝ կազմակերպվածԿՀ-ի և Ցեղասպանության հիշատակի հանձնաժողովի կողմից։ Արարողությունը վարեց ՍիմոնՄաղաքյանը, իսկ հյուրերի և խոսնակների թվում էին սենատոր Լուիս Տոխտրոպը և ներկայացուցիչ ՍուՌայդենը։

Տեր Զավեն քահանա Մարկոսյանը աղոթեց Սենատում և ոգեկոչման արարողության ժամանակ։ Ավելիքան 150 մարդ էր ներկա Կապիտոլիումի պետական տարածքում գտնվող Հայկական զբոսայգում տեղիունեցած արարողությանը, որտեղ կա հուշաքար և մշտադալար հուշածառ։ Այգին հիմնադրվել է հայկականհամայնքի և ԿՀ-ի օժանդակությամբ, 1982 թ. ապրիլին։ «Մենք շատ հաջողակ ենք, որ ունենք սեփականհողակտոր Կապիտոլիումի տարածքում,- ասում է ԿՀ-ի նախագահ Սոնա Հեդեշյանը: – Մենք կաշխատենքբարելավել տարածքը՝ մինչև 2015 թ. Ցեղասպանության հարյուրամյակը»։

17 ապրիլի, 2010 թ. - ՓԱՍՏԱԲԱՆ ՄԱՐԿ ԳԵՐԱԳՈՍԸ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ապրիլի 17-ին մեծ ճանաչում ունեցող փաստաբան Մարկ Գերագոսը ոգեշնչող ելույթ ունեցավ Դենվերում։Հայոց ցեղասպանության հետ կապված դատական գործերի վիճարկման վերաբերյալ նրադասախոսությունը և տեղեկություններն այն ուղիների վերաբերյալ, որոնցով նա և իր փաստաբանականգրասենյակը ներկայումս փորձում են օրինական տեսանկյունից փաստաթղթավորել Հայոցցեղասպանությունը, շատ ուսուցողական էին։ Կոլորադոյի հայկական համայնքը ներկա էր և մեծապեսգնահատեց այս անմոռանալի դասախոսությունը։

Պարոն Գերագոսի դասախոսությունից հետո ցուցադրվեց «Հոշոտված Հայաստան» ֆիլմը՝ 2009 թ. վերականգնված և մոնտաժված 24 րոպե՝ պատմական կինոնկարի կադրերով։ «Հոշոտված Հայաստանը» կամ «Հոգիների աճուրդը» 1919 թվականին ռեժիսոր Օսկար Ապֆելի կողմից նկարահանված առաջինֆիլմն էր ցեղասպանության մասին։ Այն տպավորիչ ֆիլմ է, որտեղ գլխավոր դերը խաղում էցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարտիկանյանը։

Շնորհանդեսին հաջորդեց սուրճով և աղանդերով հյուրասիրությունը։ Հատուկ շնորհակալություն բոլոր այնկամավորներին, որոնք օգնեցին կազմակերպել այս հիանալի և հիշարժան միջոցառումը։ Մենք մերերախտագիտությունն ենք հայտնում նրանց, ովքեր ներկա էին, և առաջիկա միջոցառումներին սպասումենք համայնքի ավելի շատ անդամների։

Լրացուցիչ Տեղեկություն