Կոլորադոյի հայկական դպրոց
Դպրոցը հիմնադրվել է 2017 թ. սեպտեմբերին։ Ուսման տևողությունը 9 ամիս է։ Դասերը սկսվում ենսեպտեմբերից և տևում են մինչև մայիս։ Դասերը լինում են շաբաթ օրերին՝ ժամը 10։ 00-12։00 (5-12 տարեկանների համար) և 12։ 30-14։00 (12-ից բարձր տարիք ունեցողների համար)։
Դասեր
- Հայոց լեզու
- Հայ գրականություն
- Հայոց պատմություն
Կան նաև հայկական պարի դասեր։
Դպրոցում մշտապես կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ։
Մեր դպրոցի առաքելությունն է խորացնել աշակերտների գիտելիքները ընթերցանության, գրելու ևհայերեն զրուցելու տարրական հմտությունների ոլորտներում։ Դպրոցական հանձնաժողովը մի շարքնպատակներ է սահմանել նորաստեղծ դպրոցի համար.
- ամրապնդել աշակերտի սերը և հարգանքը իր նախնիների ժառանգության և մշակույթի նկատմամբ,
- սովորեցնել աշակերտներին հայերեն կարդալ, գրել և խոսել,
- կապեր հաստատել համայնքի այլ ընտանիքների հետ և ազգային պատկանելության զգացումսերմանել,
- աջակցել և օժանդակել ծնողներին՝ հայկական արժեքները պահպանելու գործում
աշակերտների համար սիրառատ, զվարճալի և խթանող միջավայր ապահովել։
Ռուզաննա Ավետիսյան
Ծնվել է 1981թ Հ.Հ. ք. Երևան: Ավարտել է Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1999-2002թթ. ավարտել է Հ.Հ Երևանի Պետական Համալսարանի Աշխարհագրության բաժինը։ Շնորհվել է աշխարհագրության, մանկավարժության <<Աշխարհագրության>> բակալավրի աստիճան։ 2002-2003թթ. աշխատել է Մուշեղ Իշխանի անվան հիմնական դպրոցում ` որպես աշխարհագրության ուսուցչուհի : 2003-2008թթ. աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում`որպես աշխարհագրության և բնագիտության ուսուցչուհի։ 2008-2009թթ. աշխատել է Հ.Հ. կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում` որպես աշխատանքի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ։ 2010թ. տեղափոխվել է ԱՄՆ` Կոլորադո նահանգ։ 2012թ -ից մինչ հիմա աշխատում է որպես հաշվապահ: 2017թ -ից մինչ հիմա աշխատում է Կոլորադո նահանգի հայկական դպրոցում`որպես տնօրեն և ուսուցչուհի։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։