Մանկապարտեզային շաբաթօրյա ծրագիր
Սիրելի համայնքի անդամներ,
Սիրով տեղեկացնում ենք Կոլորադոյի հայեր կազմակերպության նախաձեռնության` երկլեզու, մանկապարտեզային շաբաթօրյա ծրագրի մասին մարտ և ապրիլ ամիսների ընթացքում:
Երկժամյա անվճար ծրագիրը կներառի անգլերեն և հայերեն ուսուցում 3, 4, և 5 տարեկան երեխաների համար:
Հասցեն` AOC Center, 1373 Grant St, Denver, CO 80203
Եթե Ձեր երեխան զուգարանից օգտվել չգիտի, Դուք պետք է ուսուցման ընթացքում լինեք տարածքում:
Գրանցվելը պարտադիր է. վերջնաժամկետը` մարտի 14:
Ժամանակացույց
Շաբաթ, մարտի 11. 10:00 Ծանոթացում (մասնակցությունն` ըստ ցանկության)
Շաբաթ, մարտի 18. 10:00-12:00 (մեկ ժամ հայերեն, մեկ ժամ անգլերեն)
Շաբաթ, մարտի 25. 10:00-12:00 (մեկ ժամ հայերեն, մեկ ժամ անգլերեն)
Շաբաթ, ապրիլի 1. 10:00-12:00 (մեկ ժամ հայերեն, մեկ ժամ անգլերեն)
Շաբաթ, ապրիլի 8. 10:00-12:00 (մեկ ժամ հայերեն, մեկ ժամ անգլերեն)
Շաբաթ, ապրիլի 15. 10:00-12:00 (մեկ ժամ հայերեն, մեկ ժամ անգլերեն)