ՄԵՐ ՄԱՍԻՆ
1979 թ. հիմնադրվելուց ի վեր՝ «Կոլորադոյի հայերը» (ԿՀ) կազմակերպությունը նպաստել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը։ 1915-1923 թթ. տեղի ունեցած այդ ոճրագործությանը զոհ գնաց համայն հայության կեսից ավելին, և այն հանգեցրեց հայերի հայրենիքի մեծ մասի կորստին։ ԿՀ-ի՝ ցեղասպանության վերաբերյալ իրազեկման ջանքերի շնորհիվ Կապիտոլիումի պետական տարածքում ստեղծվեց հուշայգի, ուր ամեն տարի ապրիլին տեղի են ունենում հիշատակի երեկոներ։